17
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել մեծանուն շախմատիստ Տիգրան Պետրոսյանի հուշարձանին

album picture
album picture
album picture
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ծաղիկներ է դրել մեծանուն շախմատիստ, շախմատի աշխարհի չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հուշարձանին, ով այսօր կդառնար 80 տարեկան:

Հանրապետության Նախագահը հետեւել է աշխարհահռչակ շախմատիստի հիշատակին նվիրված մրցաշարի ընթացքին, որին մասնակցում են շախմատի հայ վետերաններ, շախմատի մանկապատանեկան դպրոցի ներկայացուցիչներ, նաեւ օլիմպիական չեմպիոններ Արտաշես Մինասյանն ու Տիգրան Պետրոսյանը:

Այնուհետեւ Սերժ Սարգսյանի եւ շախմատի ֆեդերացիայի նախագահության անդամների մասնակցությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված Տիգրան Պետրոսյանի 80-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին:

← Վերադառնալ