19
06, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն

album picture
album picture
album picture
Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Ազգային տոնի` Նորին Մեծություն Եղիսաբեթ Թագուհու ծննդյան առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատուն:

Հանրապետության Նախագաhը շնորհավորել է դեսպանության անձնակազմին: Այնուհետեւ ծավալված զրույցի ընթացքում կողմերը քննարկել են հայ-բրիտանական հարաբերությունների զարգացման հեռանկարը, ընդգծել են տնտեսության ոլորտում փոխգործակցությունն ակտիվացնելու անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել նաեւ տարածաշրջանային խնդիրներին:

← Վերադառնալ