23
06, 2009

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հունիսի 24-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանեն Վրաստանի Նախագահ Միխեիլ Սաակաշվիլին եւ տիկին Սանդրա Ռուլովսը:

Նույն օրը ՀՀ Նախագահի նստավայրում տեղի կունենա Վրաստանի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին կհաջորդի Նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միխեիլ Սաակաշվիլիի առանձնազրույցը: Այնուհետեւ կկայանա պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը, ապա Հայաստանի եւ Վրաստանի ղեկավարները հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:

Հունիսի 24-ի երեկոյան Հայաստանի Հանրապետության Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի անունից ի պատիվ Վրաստանի Նախագահի եւ տիկին Սանդրա Ռուլովսի կտրվի պաշտոնական ընթրիք:

Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում կունենա նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ:

Պաշտոնական այցի շրջանակում Վրաստանի Նախագահը կայցելի Մեծ եղեռնի հուշահամալիր, ծաղկեպսակ կդնի զոհերի հուշակոթողին: Այնուհետեւ Երեւանի պետական համալսարանում Միխեիլ Սաակաշվիլին հանդիպում կունենա պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ:

Հունիսի 25-ին Վրաստանի ղեկավարը կմեկնի Հայաստանից:

← Վերադառնալ