24
07, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Արմենիա" միջազգային օդանավակայաններ ՓԲԸ

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Արմենիա միջազգային օդանավակայաններ" ՓԲԸ` ծանոթանալու օդանավակայանի հանրային գոտում կառուցվող նոր համալիրի շինարարական աշխատանքներին:

Համալիրն սկսել է կառուցվել 2008թ. եւ շահագործման կհանձնվի 2011թ., որից հետո Զվարթնոց միջազգային օդանավակայանը տարեկան կկարողանա սպասարկել 3 միլիոն ուղեւոր:

Նախագահը շրջել է նաեւ արդեն շահագործվող մեկնման եւ ժամանման սրահներում, ծանոթացել նոր ներդրված տեխնիկական համակարգերին եւ ուղեւորների սպասարկման գործընթացի կազմակերպմանը:

← Վերադառնալ