27
08, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է "Միասին" երիտասարդական շարժման ճամբար

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է "Միասին" երիտասարդական համահայաստանյան շարժման` հանուն բարեփոխումների եւ երկրի արդիականացման ծրագրի կրթական ֆորում-ճամբար, որը գտնվում է Սեւանի ափին:

Նախագահը շրջել է ճամբարում, ծանոթացել պայմաններին, երիտասարդներից հետաքրքրվել նրանց ճամբարային առօրյայով:

Ճամբարականները Նախագահին պատմել են իրենց կազմակերպած թեմատիկ քննարկումների, ժամանցի, նաեւ` նոր մտահղացումների մասին, որոնք կընդգրկվեն "Միասին" շարժման ապագա ծրագրերում:

Սերժ Սարգսյանն ասել է, որ ուրախ է տեսնելու հարյուրավոր երիտասարդների, ովքեր համատեղ անցկացրած այս օրերին ձեռք են բերել ճամբարային օգտակար փորձառություններ, որոնց մասին հիշողությունները մշտապես կուղեկցեն նրանց:

Նախագահը հաջողություն է մաղթել "Միասին" շարժմանը` պատրաստակամություն հայտնելով անհրաժեշտության դեպքում աջակցել նրանց նախաձեռնություններին եւ ծրագրերին:

← Վերադառնալ