31
08, 2009

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է անվանի ուռուցքաբան Հայրապետ Գալստյանին`ծննդյան 70-ամյակի առթիվ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է առողջապահության նախարարության ուռուցքաբանության գիտական կենտրոն` շնորհավորելու կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին` ծննդյան 70-ամյակի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը քաջառողություն է մաղթել անվանի ուռուցքաբանին` նշելով, որ նա տասնամյակներ շարունակ անմնացորդ նվիրումով ծառայել է բնակչության առողջության պահպանման գործին` արժանանալով մեծ հարգանքի ու ճանաչման:

"Ուրախ եմ եւ հպարտ Ձեզանով: Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ Դուք մեծ բարեխղճությամբ եւ հետեւողականությամբ անում եք մեր ժողովրդի համար: Մաղթում եմ, որ դեռեւս երկար տարիներ շարունակեք իրականացնել Ձեր դժվարին, բայց շատ կարեւոր առաքելությունը",-ասել է երկրի ղեկավարը:

← Վերադառնալ