08
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Խորվաթիայի Հանրապետություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Երկօրյա պաշտոնական այցով Զագրեբում գտնվող ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան Խորվաթիայի Հանրապետության նախագահ Ստյեպան Մեսիչի հետ մասնակցել եւ ելույթ է ունեցել հայ-խորվաթական առաջին գործարար համաժողովում, որի անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել Խորվաթիայի Նախագահի` Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում: Համաժողովին մասնակցել են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող հայ եւ խորվաթ շուրջ հարյուր գործարար: Այցի շրջանակում Հայաստանի առեւտրաարդյունաբերական եւ Խորվաթիայի տնտեսական պալատների միջեւ ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Նախագահ Սարգսյանն այցելել է Զագրեբի աստղադիտարան, ծանոթացել Երեւանի Ֆիզիկայի ինստիտուտի օժանդակությամբ ստեղծված տիեզերական ուսումնասիրությունների ՙՍեւան՚ անունը կրող նորագույն սարքավորմանը, ծանոթացել խորվաթ ու հայ աստղաֆիզիկոսների կողմից իրականացվող համատեղ ծրագրերին: Հայաստանի Հանրապետության Նախագահն այցելել է նաեւ Զագրեբ քաղաքի պատմության թանգարան, ծանոթացել Խորվաթիայի մայրաքաղաքի պատմությանն ու ցուցադրվող վավերագրերին: Նախագահ Սերժ Սարգսյանը այցելել է նաեւ խոշոր քաղաքական-պետական գործիչ Տիտոյի` Վելիկի Բրիյուն կղզում գտնվող տուն-թանգարանի վերածված ամառային նստավայր, որտեղ ծանոթացել է Տիտոյի քաղաքական-պետական կենսագրությանը վերաբերող ցուցանմուշներին ու վավերագրերին: Խորվաթիայի Նախագահ Ստյեպան Մեսիչի ողեկցությամբ Սերժ Սարգսյանն այցելել է նաեւ Տիտոյի կողմից տասնամյակներ առաջ կառուցված գինետուն:

Զագրեբում Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել նաեւ Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչի հետ: Զրուցակիցները մեկ անգամ եւս ամրագրել են երկուստեք առկա քաղաքական կամքը տարբեր ուղղություններով, երկկողմ ու բազմակողմ մակարդակներում հայ-խորվաթական փոխգործակցությունը առաջ մղելու համար: Սերժ Սարգսյանն ու Լուկա Բաբիչը կարեւորել են երկու երկրների խորհրդարաններում բարեկամության խորհրդարանական խմբերի ձեւավորումը եւ համագործակցությունը միջխորհրդարանական միջազգային կառույցներում: Հայաստանի Հանրապետության Նախագահը Խորվաթիայի խորհրդարանի նախագահին ծանոթացրել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված իր նախաձեռնության վերջին զարգացումների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլի մասին:

Սեպտեմբերի 8-ի երեկոյան Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը վերադարձել է Երեւան:

← Վերադառնալ