26
09, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ

album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է «Աջակցություն երիտասարդ համալսարանականների բնակարանաշինությանը» ծրագրով կառուցվող շենքի շինհրապարակ եւ ծանոթանալ ընթացող աշխատանքներին:

Սոցիալական ուղղվածություն այս ծրագիրը գործում է Հանրապետության Նախագահ, «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո: Այն մեկնարկել է 2008 թվականի փետրվարի 1-ին:

Այսօր նորակառույցում շահառուների ուժերով ու մասնակցությամբ իրականացվում էր «Ես կառուցում եմ իմ տունը, կառուցում եմ իմ երկիրը» ակցիան: Հանրապետության Նախագահը շրջայց է կատարել նորակառույցում, զրուցել ակցիայի մասնակիցների հետ:



← Վերադառնալ