15
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Աստանա, որտեղ ներկա կգտնվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ “Փոխգործակցություն 2009” զորավարժությունների ակտիվ փուլին:

Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ:

← Վերադառնալ