23
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է "Ռոսատոմ" կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության "Ռոսատոմ" պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին:

Քննարկվել են ատոմային էներգետիկայի բնագավառում հայ-ռուսական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը նշել են, որ 2008թ. սեպտեմբերին Երեւանում կայացած հանդիպմանը ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները իրականացման փուլում են:

Սերժ Սարգսյանը գոհունակություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների բարձր մակարդակի վերաբերյալ:
Նախագահն ու Սերգեյ Կիրիենկոն բարձր են գնահատել ատոմային էներգետիկայի ոլորտում փոխգործակցության մակարդակը, դրա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը եւ համոզմունք հայտնել, որ ընթացիկ ծրագրերի իրագործումը Հայաստանին թույլ կտա ամրապնդել էլեկտրաէներգիա արտահանող երկրի իր դերը:

Անդրադառնալով հայկական ատոմակայանի գործունեությանը, "Ռոսատոմի" ղեկավարը նշել է, որ այն գտնվում է գերազանց վիճակում, ապահովված են անվտանգ եւ հուսալի շահագործման բոլոր պայմանները:

Քննարկվել են նաեւ ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին վերաբերող հարցեր, անդրադարձ է եղել Հայաստանում ուրանի հանքերի երկրաբանահետախուզական աշխատանքների ընթացքին ու հաջորդ տարի նախատեսված աշխատանքներին:

← Վերադառնալ