24
10, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին` ծննդյան 80-ամյակի կապակցությամբ.

"Հարգելի պարոն Սարգսյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ:
Ձեր ստեղծագործական հարուստ ուղու մասին, համոզված եմ, դեռ ուսումնասիրություններ են գրվելու` իմաստավորելու եւ գնահատելու այն մեծ դերը, որ Դուք ունեցել եք հայ թատրոնի եւ կինոյի պատմության մեջ: Ձեր ստեղծած կերպարներով Հայաստանում եւ Սփյուռքում մի քանի սերունդ է ոգեշնչվել, տոգորվել հայրենասիրության, բարու եւ գեղեցիկի իդեալներով:
Գործի նվիրյալի Ձեր ստեղծա•ործական թռիչքները, հայ մարդու Ձեր քաղաքացիական վարքը օրինակելի են եւ կյանքի դաս են նոր սերնդի մտավորականների համար:
Հայ թատրոնի եւ կինոյի վաստակաշատ ու պատկառելի նահապետին մաղթում եմ քաջառողջություն, երկար կյանք եւ իր տաղանդի երկրպագուներին ճշմարիտ արվեստի վայելքը պարգեւելու նորանոր առիթներ":

← Վերադառնալ