14
11, 2009

ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է թափուր պաշտոնի մրցույթ

ՀՀ Նախագահի աշխատակազմը հայտարարում է "Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն" պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի մրցույթ:

Մրցույթը կկայանա 28.12.2009թ. ժամը 10.30-ին, ՀՀ Նախագահի աշխատակազմում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26)

Նշված թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է`

• բարձրագույն կրթություն.
• ձեռնարկատիրական կամ կառավարման ոլորտի առնվազն երեք տարվա, կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
• իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (այդ թվում` Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, "Գնումների մասին", "Բաժնետիրական ընկերությունների մասին", "Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին", "Իրավական ակտերի մասին", "Պետական կառավարչական հիմնարկների մասին", "Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին", "Տեղեկատվության ազատության մասին", "Զանգվածային լրատվության մասին" Հայաստանի Հանրապետության օրենքներ, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի օգոստոսի 17-ի "Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին" ՆՀ-193-Ն հրամանագիր, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի "Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգը սահմանելու մասին" ՆՀ-174-Ն հրամանագիր, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունիսի 28-ի "Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին" ՆԿ-97-Ն կարգադրություն).

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել`

• դիմում.
• մեկ գունավոր լուuանկար 3X4 չափի.
• աշխատանքային գրքույկը (և պատճենը).
• անձնագիրը (և պատճենը).
• ինքնակենսագրություն.
• բարձրագույն կրթության դիպլոմը (և պատճենը).
• կադրերի հաշվառման անձնական թերթիկ (լրացված),
• տեղեկանք մշտական բնակության վայրից.
• տեղեկանք, որ չի դատապարտվել հանցագործության կատարման համար, կամ դատվածությունը uահմանված կարգով հանված կամ մարված է
• հրատարակված հոդվածների ցանկ, կամ գիտական կոչումը հավաստող փաստաթուղթ (և պատճենը), (դրանց առկայության դեպքում).
• բնութագիր` վերջին աշխատավայրից (եթե կազմակերպությունը չի լուծարվել).
• տղամարդկանց համար նաև զինգրքույկը (և պատճենը):

Դիմումները ընդունվում են ՀՀ Նախագահի աշխատակազմում (ք. Երևան, Մարշալ Բաղրամյան պողոտա 26, հեռ. 58-87-26/1626):

Դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին ժամը 9:30-ից մինչև 12:30-ը:


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` 2009թ, դեկտեմբերի 19-ը մինչև 12:30-ը:

← Վերադառնալ