16
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ժողովրդական արտիստ, մշակույթի վաստակավոր գործիչ, ՀՀ կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության նախագահ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ:

Երկրի ղեկավարը շնորհավորել է անվանի երգահանին ծննդյան 70-ամյակի կապակցությամբ, մաղթել քաջառողջություն եւ նորանոր ստեղծագործական հաջողություններ:

← Վերադառնալ