02
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Ավետիք Իսահակյանի` Երեւանում գտնվող տուն-թանգարան:

Նախագահը Վարպետի թոռան` Ավիկ Իսահակյանի ուղեկցությամբ շրջել է հիմնանորոգված տուն-թանգարանում, ծանոթացել մեծ բանաստեղծի կյանքին եւ գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:

Երկրի ղեկավարը զրուցել է թանգարանի աշխատակիցների հետ, նաեւ հետաքրքրվել, թե ինչ հաճախականությամբ է թանգարանն այցելուներ ունենում: Աշխատակիցները վստահեցրել են, որ այցելուների պակաս չունեն, եւ որ նրանց մեջ մեծ թիվ են կազմում դպրոցականները, երիտասարդները, արտերկրացի զբոսաշրջիկները:

Սերժ Սարգսյանն ասել է, որ տպավորված է հիմնանորոգված թանգարանով եւ նշել, որ այն մշտական հոգածության կենտրոնում կլինի:

Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանը հիմնանորոգվել է Հայաստանի սոցիալական հիմնադրամի միջոցներով:

← Վերադառնալ