09
12, 2009

Եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով դեկտեմբերի 9-ին եռօրյա պետական այցով Հայաստան է ժամանել Լատվիայի Նախագահ Վալդիս Զատլերսը տիկնոջ` Լիլիտա Զատլերեի հետ: Լատվիայի Նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում են էկոնոմիկայի, ներքին գործերի, բնապահպանության նախարարները, խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահը, պաշտոնատար այլ անձինք:

Նույն օրը Լատվիայի Նախագահը եւ տիկին Լիլիտա Զատլերեն ՀՀ Նախագահի եւ տիկին Ռիտա Սարգսյանի ընկերակցությամբ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի` Մատենադարանի հիմնադրման 50-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսությանը:

← Վերադառնալ