12
02, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է “ARTEXPO-2010" արվեստների ցուցահանդես

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է “ARTEXPO-2010" արվեստների ցուցահանդես:

Ցուցահանդեսը մշակույթի նախարարության նախաձեռնությամբ անցկացվում է արդեն երկրորդ անգամ եւ նպատակ ունի ներկայացնել հայրենական մշակույթի ժամանակակից զարգացումները, համագործակցություն, գործնական կապեր հաստատելու հնարավորություն ընձեռել մշակույթի դաշտում գործունեություն ծավալող բոլոր շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին:

Երկրի ղեկավարը շրջել է տաղավարներում, ծանոթացել արվեստի տարբեր ոլորտներ ներկայացնող հինգ տասնյակից ավելի մշակութային կազմակերպությունների ու կառույցների նախորդ տարվա աշխատանքին, ձեռքբերումներին ու ծրագրերին:

← Վերադառնալ