24
02, 2010

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ալժիրի նորանշանակ դեսպան Սմաիլ Շերգին (նստավայրը` Մոսկվա):

Շնորհավորելով դիվանագետին պաշտոնը ստանձնելու առթիվ` Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը կարեւորում է արաբական աշխարհի եւ այստեղ առաջատար դերակատարում ունեցող Ալժիրի հետ հարաբերությունների զարգացումը:

Հանրապետության Նախագահը եւ դեսպանը մտքեր են փոխանակել երկու երկրների միջեւ համագործակցության զարգացման հնարավորությունների շուրջ:

← Վերադառնալ