03
03, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է եգիպտական “ԱՐՏՈԿ” խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է եգիպտական “ԱՐՏՈԿ” խմբի նախագահ Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին: Խումբը հայտնի է Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայի զարգացող շուկաներում իր բազմապրոֆիլ ներդրումային ծրագրերով:

Հանդիպման ընթացքում քննարկվել են “ԱՐՏՈԿ”-ի` հայաստանյան տնտեսության տարբեր ճյուղերում ներդրումային ծրագրեր իրականացնելու նախաձեռնությանը վերաբերող հարցեր:

Մոհամմեդ Շաֆիկ Գաբրին հայաստանյան շուկան օտարերկրյա ուղղակի ներդրումների տեսանկյունից համարել է գրավիչ: Նա Հանրապետության Նախագահին է ներկայացրել ներդրումային այն առաջարկությունները, որոնք Խումբը ցանկություն ունի կյանքի կոչել այստեղ:

Նախագահ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը խրախուսում է մեր երկրի տնտեսությունում կատարվող օտարերկրյա ներդրումները և շահագրգիռ է բարեկամ Եգիպտոսի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում, այդ թվում և տնտեսական փոխգործակցության բնագավառում:

← Վերադառնալ