28
04, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի նորանշանակ համանախագահ Իգոր Պոպովին:

Երկրի ղեկավարը շնորհավորել է դիվանագետին` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ եւ հույս հայտնել, որ նա իր կարեւոր ներդրումը կունենա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացում:

Հանրապետության Նախագահը եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի համանախագահը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

← Վերադառնալ