07
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Մոսկվա

Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով մայիսի 8-9-ը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` ներկա գտնվելու Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 65-ամյակի հանդիսություններին:

ՀՀ Նախագահը նաեւ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարների եւ ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումներին:

← Վերադառնալ