26
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատարին

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանը Բելգիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում այսօր հանդիպել է Եվրոպական Հանձնաժողովի առեւտրի հարցերով հանձնակատար Կարել Դե Գուխտին:

Քննարկվել են Եվրամիության հետ խոր եւ համապարփակ ազատ առեւտրի պայմանագրի կնքման գործընթացին առնչվող հարցեր:

Նախագահ Սարգսյանն ասել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է պայմանագրի կնքումը, քանի որ Եվրամիությունը մեր երկրի խոշորագույն առեւտրական գործընկերներից է: Նախագահը նշել է, որ Հայաստանը 2003 թվականից լինելով Առեւտրի Համաշխարհային կազմակերպության անդամ` արդեն իսկ լուրջ բարեփոխումներ է իրականացրել այս ոլորտում, նաեւ հետեւողական քայլեր է կատարել Եվրոպական Հանձնաժողովի չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ:

"Լավ պատկերացնելով համաձայնագրի կնքման հետ կապված բարդ եւ ժամանակատար գործընթացը` ակնկալում ենք Ձեր գործուն աջակցությունը հնարավորինս արագ արդյունքի հասնելու գործում",-ասել է Նախագահ Սարգսյանը:

← Վերադառնալ