31
05, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանն երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Դոնի Ռոստով

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 1-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Դոնի Ռոստով, որտեղ ներկա կգտնվի Ռուսաստանի Դաշնության Նախագահի մրցանակի համար անցկացվող ամենամյա ձիարշավին: Հայաստանի Նախագահը հանդիպումներ կունենա նաեւ Ռոստովի մարզի ղեկավարության եւ ՌԴ Հարավային Դաշնային շրջանի հայ համայնքների ներկայացուցիչների հետ:

← Վերադառնալ