22
06, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը հյուրընկալվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում

album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանի` Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած պաշտոնական այցը երեկ երեկոյան եզրափակվել է Կոնրադ Ադենաուերի հիմնադրամում «Անվտանգությունը և զարգացումը Հարավային Կովկասում. Հայաստանի դերը» խորագրով նիստին մասնակցությամբ եւ ԳԴՀ տնտեսության Արեւելյան հանձնաժողովի ղեկավարության եւ գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ աշխատանքային ընթրիքով:

Նախագահ Սարգսյանը Ադենաուերի հիմնադրամում հանդես է եկել ելույթով, պատասխանել ներկաներին հետաքրքրող հարցերին, ապա` մասնակցել ՀՀ Նախագահի պատվին տրված ընդունելությանը:

Կոնրադ Ադենաուերի հիմնադրամը, ի թիվս այլ գործառույթների, նաեւ միջազգային հասարակական-քաղաքական կարեւորագույն խնդիրների քննարկման հեղինակավոր հարթակ է, որտեղ արդի թեմաների շուրջ իրենց տեսակետներն են ներկայացնում տարբեր երկրների ղեկավարներ, հասարակական-քաղաքական էլիտայի ներկայացուցիչներ, հեղինակավոր փորձագիտական շրջանակներ:

ՀՀ Նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա հունիսի 23-ին:

← Վերադառնալ