03
07, 2010

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ: Համանախագահները Երեւան են ժամանել ԼՂՀ-ից: ՀՀ նախագահը համանախագահների հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորման ներկա փուլին վերաբերող հարցեր, այդ թվում` Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների ընթացքում ներկայացված Մադրիդյան սկզբունքների վերջին տարբերակը:

← Վերադառնալ