17
07, 2010

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Ժուկովին

album picture
album picture
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալ, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովին:

Անդրադառնալով հայ-ռուսական բարձր մակարդակի հարաբերություններին` երկուստեք ընդգծվել է, որ դրանք զարգանում են ռազմավարական գործընկերության ոգուն համապատասխան: Նախագահ Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի առաջիկա պետական այցը մեր երկիր այդ հարաբերություններում նոր փուլի սկիզբ կդառնա:

ՌԴ կառավարության ղեկավարի տեղակալի խոսքով, երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներով արդյունավետ երկխոսությունն ամուր հիմք է հանդիսանում նոր ծրագրերի իրականացման ու փոխգործակցության հետագա ընդլայնման համար:

ՀՀ Նախագահը նաեւ շնորհավորել է Ալեքսանդր Ժուկովին` ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ իր աշխատանքով նա նոր թափ կհաղորդի Ռուսաստանում արդեն իսկ լավ ավանդույթներ ունեցող սպորտի եւ օլիմպիական շարժման զարգացմանը, ինչն անկասկած կնպաստի այդ ոլորտում եւս Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ համագործակցության ամրապնդմանը:

← Վերադառնալ