20
08, 2010

Երեւանում կմեկնարկի ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը

Այսօր երեկոյան Երեւանում` Գաֆէսճեան արվեստի կենտրոնի “Խանջյան” սրահում կմեկնարկի Հավաքական անվտանգության կազմակերպության անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովը:

Գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը, Ղրղզստանի Հանրապետության նախագահ Ռոզա Օթունբաեւան, Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Գագաթնաժողովին ողջույնի խոսքով հանդես կգա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Գագաթնաժողովի ավարտին տեղի կունենա մամուլի ասուլիս:

ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարները երեկոյան կմեկնեն Սեւան, որտեղ “Հարսնաքար” համալիրում երկկողմ հանդիպումներ կունենան եւ կշարունակեն աշխատանքային քննարկումները:



← Վերադառնալ