09
09, 2010

Նախագահ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Համանախագահները Երեւան են ժամանել Ստեփանակերտից:

Նրանք Նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանա-ղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա:

← Վերադառնալ