10
11, 2010

Նախագահ Սարգսյանն այցելել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, որտեղ բացվել է նոր` 69-րդ թատերաշրջանը:

Հանրապետության ղեկավարը դիտել է թատերաշրջանի բացման առիթով ներկայացված «Ատամնաբույժն արևելյան» օպերետը:

Մինչ ներկայացումը, Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է պետական բյուջեի շրջանակներում հիմնանորոգված թատրոնի շենքային պայմաններին: Երկրի ղեկավարին զեկուցվել է, որ հիմնական աշխատանքներն ավարտված են, իսկ ստեղծագործական գործընթացին չխանգարող որոշակի աշխատանքներ, սահմանված ժամկետի համաձայն, կավարտվեն ընթացիկ տարեվերջին:

← Վերադառնալ