27
11, 2010

Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված ՀՀԿ հիմնադրման 20-ամյակին

album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի «Միկա» մարզադահլիճում ներկա է գտնվել մարզական խաղերի ծրագրով անցկացվող մինի ֆուտբոլի առաջնության եզրափակիչ խաղին` նվիրված Հայաստանի հանրապետական կուսակցության հիմնադրման 20-ամյակին:

ՀՀԿ 19 տարածքային կազմակերպությունների թիմերի միջև մեկ ամիս տևած պայքարում եզրափակիչ փուլ անցած ՀՀԿ Արաբկիրի, Աջափնյակի և Մալաթիա Սեբաստիայի տարածքային կազմակերպությունների թիմերը վճռորոշ խաղում զբաղեցրել են համապատասխանաբար առաջին, երկրորդ և երրորդ տեղերը:

Հանրապետության ղեկավարը շնորհավորելով հաղթանակած թիմերին` հանձնել է պարգևներ և նվերներ:

← Վերադառնալ