01
12, 2010

Նախագահ Սարգսյանն Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է ԵԱՀԿ 7-րդ գագաթնաժողովին, որի շրջանակներում Հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել Սլովենիայի նախագահ Դանիլո Թյիրկի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Թյիրկը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների զարգացմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Սլովենիայի նախագահը ջերմությամբ է հիշել ս.թ. հոկտեմբերին Հայաստան կատարած իր պաշտոնական այցը, որը Նախագահ Թյիրկի համոզմամբ, կարևոր խթան հանդիսացավ երկու երկրների միջև հարաբերությունների ակտիվացման, համագործակցության ուղղությունների նախանշման և մի շարք ոլորտներում երկկողմ կապերն ամրապնդող փաստաթղթերի ստորագրման համար: Նախագահ Թյիրկը, հանդիպման պատեհ առիթն օգտագործելով, Սերժ Սարգսյանին հրավիրել է եկող տարի պաշտոնական այց կատարել Սլովենիա, որը Հանրապետության ղեկավարը շնորհակալությամբ ընդունել է:

Աստանայում նախատեսվում են նաև Նախագահ Սերժ Սարգսյանի երկկողմ այլ հանդիպումներ:

← Վերադառնալ