25
12, 2010

Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է շախմատային ֆեդերացիայի խորհրդի նիստին

album picture
album picture
album picture
album picture
album picture
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Հենրիկ Գասպարյանի անվան շախմատի և շաշկու օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի 50-ամյակին նվիրված մրցաշարի փակման արարողությանը, որի ժամանակ մրցաշարի հաղթողները պարգևատրվել են գավաթներով, պատվոգրերով և հուշամեդալներով:

Այնուհետև տեղի է ունեցել Ֆեդերացիայի խորհրդի նիստը, որը վարել է Խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը: Օրակարգի շրջանակներում քննարկվել և հաստատվել է 2011թ. պաշտոնական մրցումների կանոնադրությունը: Այն ներառում է Հայաստանի 71-րդ և 72-րդ առաջնությունները, կանանց 66-րդ, 67-րդ առաջնությունները, պատանիների առաջնությունը, աղջիկների առաջնությունը, ինչպես նաև Հայաստանի ակումբային և կանանց ակումբային առաջնություններն ու Հայաստանի արագ շախմատի առաջնությունը:

Նիստում Խորհուրդը որոշում է ընդունել Հայաստանի շախմատային ֆեդերացիայի կոնֆերանսի հրավիրման մասին ևս, որից հետո իրենց հաղորդումներն են ներկայացրել Վետերանների, Կոմպոզիցիայի, Մրցավարական հանձնաժողովները:
Շախմատային ֆեդերացիայի խորհուրդն այնուհետև հաստատել է Ռաֆայել Վահանյանի 60-ամյակին նվիրված միջոցառումները, լսել աշխարհի, Եվրոպայի առաջնություններում և համաշխարհային օլիմպիադայում աչքի ընկած պատանի շախմատիստների պարգևատրման մասին հարցը:

← Վերադառնալ