09
02, 2011

Նախագահը շնորհավորել է վաստակաշատ գիտնական Յուրի Սարգսյանին` ծննդյան 70-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, միջազգային ինժեներական ակադեմիայի անդամ, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի նախկին ռեկտոր, պատվավոր պրոֆեսոր, կրթության և գիտության բնագավառում ակնառու գործունեության համար պետական բարձր պարգևների` «Սուրբ Մեսրոպ Մաշտոցի» շքանշանի և «Անանիա Շիրակացու» մեդալի արժանացած Յուրի Սարգսյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է վաստակաշատ գիտնականին` ծննդյան 70-ամյակի առթիվ, մաղթել առողջություն և հաջողություններ:

← Վերադառնալ