22
02, 2011

Նախագահ Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ դեսպանը

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը:

Նախագահը շնորհավորել է դեսպանին` պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ:

Դեսպան Ժան-Միշել Ուղուրլյանը նշել է, որ լինելով Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտի հայկական ծագումով միակ ասպետը, իր համար մեծ պատիվ է համարում ստանձնել դեսպանի պաշտոնն ու Հայաստանում շարունակել և զարգացնել Մալթայի Ինքնիշխան Ուխտի ծրագրերը:

«Ուրախալի է և ուշագրավ, որ նման բարձր պաշտոնի է նշանակվում հայազգի ներկայացուցիչը: Վստահ եմ, որ Ձեր հայկական ծագումն է´լ ավելի կդյուրացնի Ձեր գործունեությունը Հայաստանում: Վստահ եմ նաև, որ Ձեր ակտիվ գործունեությամբ Դուք մեծապես կնպաստեք Մալթայի Ինքնիշխան Ուխտի մասին հասարակության իրազեկվածության բարձրացմանը»,-ասել է Նախագահ Սարգսյանը`բարձր գնահատելով Ուխտի բարեգործական առաքելությունը:

← Վերադառնալ