25
02, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ

album picture
album picture
Աշխատանքային այցով այսօր Սանկտ Պետերբուրգ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ:

Նախագահներ Սարգսյանը և Մեդվեդևը բարձր են գնահատել երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության վրա հիմնված համագործակցությունը: Նախագահները քննարկել են տարբեր ոլորտներում հայ-ռուսական փոխգործակցությանը վերաբերող հարցեր, անդրադարձել` տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրներին:

← Վերադառնալ