02
04, 2011

Նախագահ Սարգսյանն աշխատանքային նախաճաշ է ունեցել ԻՏՁՄ անդամների հետ

album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային նախաճաշ է ունեցել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) անդամների հետ, ովքեր ներկայացնում են այդ ոլորտի առաջատար ընկերությունները:

Հանրապետության ղեկավարը ԻՏՁՄ անդամների հետ քննարկել է տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն զարգացման պետական կառավարման, տեխնոլոգիաների կրթության հետ կապված խնդիրներ, Հայաստանում գիտելիքի վրա հիմնված ձեռներցության խթնաման հարցեր, ինչպես նաև ՀՀ տնտեսության ճյուղերում Տեղեկատվության և հաղորդակցման
տեխնոլոգիաների (ՏՀՏ) լուծումների կիրառման խնդիրներ:

← Վերադառնալ