24
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցել Մեծ եղեռնի զոհերի հիշատակին:

Հանրապետության ղեկավարը նաև այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել «Հայոց ցեղասպանությունը և սկանդինավյան արձագանքը» ժամանակավոր ցուցադրությամբ ներկայացվող փաստագրական նյութերին:

← Վերադառնալ