05
05, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովին:

Հանդիպման ժամանակ երկուստեք կարևորվել է Հայաստանի ԴԱՀԿ ծառայության և Ռուսաստանի դատական պրիստավների ծառայության միջև համագործակցությունն ու գործընկերային սերտ հարաբերությունների ձևավորումը: Զրուցակիցներն ընդգծել են նաև փորձի փոխանակման անհրաժեշտությունը` նշելով, որ երկու երկրների գործընկեր ծառայություններն էլ միմյանց պրակտիկան ուսումնասիրելու և սովորելու շատ բան ունեն: ՌԴ դատական պրիստավների դաշնային ծառայության տնօրեն-ՌԴ գլխավոր դատական պրիստավ Արթուր Պարֆենչիկովը նշել է, որ ՀՀ ԴԱՀԿ ղեկավարի հետ արդեն պայմանավորվել են, որպեսզի մոտակա ժամանակաշրջանում ՌԴ-ից մասնագետների մի խումբ այցելի Հայաստան՝ տեղում ուսումնասիրելու գործընկերների փորձը:

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, թե ուրախ է փաստելու, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական գործընկերությունը տարեցտարի զարգանում է՝ ընդգրկելով նորանոր ոլորտներ: Հանրապետության ղեկավարի խոսքով, պարբերական հանդիպումները, այցերը նոր խթան են հաղորդում երկկողմ հարաբերություններին:

← Վերադառնալ