12
05, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանի հետ: Հանրապետության ղեկավարը շնորհավորել է Էդվարդ Միրզոյանին՝ ծննդյան 90-ամյակի առթիվ, իր բարեմաղթանքները հղել անվանի կոմպոզիտորին, ում ստեղծած մշակութային փառահեղ ժառանգությամբ տասնամյակներ շարունակ հայ ժողովուրդը Հայաստանում և հանրապետության սահմաններից դուրս հիացել ու հպարտացել է:

← Վերադառնալ