13
05, 2011

Նախագահ Սարգսյանն ընդունել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Շեյբանիին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, արտաքին գործերի փոխնախարար Մոհամադռեզա Ռաուֆ Շեյբանիին:

Նախագահ Սարգսյանը ողջունել է հերթական այցով Երևանում գտնվող ԻԻՀ նախագահի հատուկ բանագնացին` նշելով, որ հաճախակի հանդիպումները խոսում են հարևան երկու պետությունների միջև գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունների մասին:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում համագործակցությանն ու ՀՀ և ԻԻՀ նախագահների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:

← Վերադառնալ