02
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցը Իտալիա

album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
album picture
Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի հրավերով Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Հռոմ:

Հանրապետության ղեկավարը ներկա է գտնվել Իտալիայի միավորման 150-ամյակին նվիրված տոնական միջոցառումներին. տոնակատարությունների շրջանակում հրավիրված պաշտոնական պատվիրակությունների ղեկավարները ներկա են գտնվել զինվորական շքերթին, իսկ երեկոյան «Կվիրինալե» պալատում նրանք ունկնդրել են տոնի առիթով կազմակերպված համերգը:

Այսօր ի պատիվ պաշտոնական պատվիրակությունների ղեկավարների տրվել է նաև պաշտոնական ընթրիք` Իտալիայի Հանրապետության նախագահ Ջորջիո Նապոլիտանոյի և տիկին Կլիո Մարիա Նապոլիտանոյի անունից:

Ավարտելով աշխատանքային այցը Իտալիայի Հանրապետություն՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 3-ին կվերադառնա Երևան:

← Վերադառնալ