11
06, 2011

Ռուսաստանի օրվա կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատուն

album picture
Ռուսաստանի օրվա առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն:

Շնորհավորելով դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին և դեսպանատան աշխատակիցներին տոնի առթիվ՝ Հանրապետության ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև ձևավորված բարձր մակարդակի ռազմավարական գործընկերությունը օրեցօր ընդլայնում է համագործակցության ոլորտները և համատեղ ջանքերի շնորհիվ կշարունակի ամրապնդվել՝ ի նպաստ հայ և ռուս ժողովուրդների:

← Վերադառնալ