20
06, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Ստրասբուրգ՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով: Հանրապետության ղեկավարը լիագումար նիստում ելույթ կունենա: Այցի շրջանակում նախատեսված են նաև հանդիպումներ Եվրախորհրդի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահի հետ:

← Վերադառնալ