07
07, 2011

«Գոլոս Արմենիի» թերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սարգսյանն այցելել է թերթի խմբագրություն

album picture
album picture
album picture
album picture
album picture
«Գոլոս Արմենիի» թերթի հիմնադրման 20-ամյա հոբելյանի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է թերթի խմբագրություն, շնորհավորել խմբագրակազմին, թղթակիցներին և ընթերցողներին հոբելյանի կապակցությամբ, մաղթել նորանոր հաջողություններ հետագա տասնամյակներում:

Հանրապետության ղեկավարը շրջել է խմբագրության աշխատասենյակներում, ծանոթացել աշխատանքային պայմաններին, այնուհետև թերթի աշխատակիցների հետ թեյի սեղանի շուրջ զրուցել նրանց հետաքրքրող հարցերի մասին, որոնք վերաբերել են հանրապետության տնտեսական, սոցիալական, քաղաքական, արտաքին քաղաքականության և այլ թեմաների:

← Վերադառնալ