15
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ղեկավարի տեղակալ Կորի Ուդովիցկիին

album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) ղեկավարի տեղակալ, Եվրոպայի և ԱՊՀ երկրների տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Կորի Ուդովիցկիին:

Նախագահը բարձր է գնահատել ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի գրասենյակի գործունեությունը մեր երկրում ՄԱԶԾ աշխատանքների արդյունավետ իրականացման գործում:

«Հայաստանի անկախացումից ի վեր ՄԱԿ-ի կառույցները մշտապես եղել են Կառավարության կողքին, և մեր պետական կառույցների ամրապնդման, տնտեսության զարգացման գործում շատ մեծ դերակատարություն են ունեցել: Մասնավորապես՝ Կառավարության բոլոր ծրագրերում, որոնք ուղղված են աղքատության հաղթահարմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, երեխաների, կանանց իրավունքների պաշտպանությանը, գրասենյակն անփոխարինելի աջակցություն է ցուցաբերել»,-ասել է Սերժ Սարգսյանը` հույս հայտնելով, որ ապագայում ևս այդ համագործակցությունը նույնպիսի արդյունավետությամբ կշարունակվի:

← Վերադառնալ