26
07, 2011

Պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին

Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով հուլիսի 27-ին պաշտոնական այցով Հայաստան կժամանի Լեհաստանի Հանրապետության նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, տիկնոջ՝ Աննա Կոմորովսկայի հետ:

Այցի ընթացքում Լեհաստանի նախագահը հանդիպումներ կունենա Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի, վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Նախագահներ Սարգսյանի և Կոմորովսկու հանդիպումից հետո նախատեսվում են երկկողմ համագործակցության զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն և երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիս:

← Վերադառնալ