30
07, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է կարճատև արձակուրդ, որի մի մասը կանցկացնի արտերկրում:

Օգոստոսի 11-ին Սերժ Սարգսյանը կմասնակցի «Արմենիա» առագաստանավի շուրջերկրյա նավարկության ավարտի հանդիսությանը, որը տեղի կունենա Կիպրոսի Լիմասոլ քաղաքում: Օգոստոսի 12-ին Նախագահը կմեկնի Ղազախստանի Հանրապետություն` մասնակցելու Աստանայում տեղի ունենալիք ՀԱՊԿ անդամ-երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

← Վերադառնալ