12
08, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը Աստանայում մասնակցել է ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

album picture
album picture
album picture
album picture
album picture

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին:

Գագաթնաժողովին մասնակցել են նաև Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղրղզստանի նախագահ Ռոզա Օթունբաևան և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը:

Հանդիպմանը քննարկվել է ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգությանն ու կայունությանը, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային խնդիրներին առնչվող հարցերի շրջանակ:



← Վերադառնալ