03
09, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Վիկ Դարչինյանի և Էվանս Մբամբայի մենամարտին

album picture
album picture
album picture
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով աշխարհի չեմպիոն Վիկ Դարչինյանի և WBC փոքր գոտու տիրակալ հարավաֆրիկացի բռնցքամարտիկ Էվանս Մբամբայի մենամարտին: Բռնցքամարտիկները խաղարկել են թեթևագույն քաշային կարգում IBO վարկածով չեմպիոնական գոտին: Մենամարտն ավարտվել է Վիկ Դարչինյանի հաղթանակով, որն անվանի բռնցքամարտիկը նվիրել է ՀՀ անկախության 20-ամյակին: Չեմպիոնական գոտին Վիկ Դարչինյանը նվիրել է Նախագահ Սերժ Սարգսյանին:

← Վերադառնալ