Լրատվություն
Մամուլի հաղորդագրություններ
09
09, 2011
Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել «Արմենիա Էքսպո 2011» ցուցահանդեսային ֆորումի բացմանը
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սեպտեմբերի 9-11-ը անցկացվող «Արմենիա Էքսպո 2011» 11-րդ տարածաշրջանային առևտրաարդյունաբերական ցուցահանդեսային ֆորումի բացմանը:
Ցուցահանդեսը նվիրված է ՀՀ անկախության 20-ամյակին և նպատակ ունի մեկ տասնյակից ավելի մասնակից այլ երկրների կողքին ներկայացնել տեղական արտադրողի ներուժն ու ՀՀ անկախության տարիների տնտեսական ձեռքբերումները: Ցուցահանդեսին մասնակցում է նաև Արցախը՝ 20-ամյա անկախ Արցախի տնտեսական նվաճումների ցուցադրմամբ:
Նախագահը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել տնտեսության գրեթե բոլոր ոլորտները ներկայացնող ցուցանմուշներին: