09
09, 2011

Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով իր դիմումի համաձայն զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Կարապետյանը: Աշխատակազմի հետ այսօր ունեցած հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Կարեն Կարապետյանին՝ համատեղ աշխատանքի համար և հաջողություններ մաղթել նրան հետագա գործունեության ընթացքում:

Կարեն Կարապետյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ անցած երեք տարիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

← Վերադառնալ